ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+3 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+9 °C
Տնային կենդանիների հաշվառումը կիրականացնեն վարչական շրջանները
20:58, 19.10.2021
1395 | 0

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից հայտնում են․ «Նոյեմբերի 1-ից Երևան քաղաքում մեկնարկում է տնային պայմաններում պահվող շների և կատուների հաշվառման գործընթացը։
Դրա վերաբերյալ այսօր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։
Վերջիններս ծանոթացել են կատարվելիք աշխատանքների բոլոր մանրամասներին։
Հիշեցնենք՝ այս տարվա նոյեմբերի 1-ից այն քաղաքացիները, որոնք տանը կամ բնակարանում շուն կամ կատու են պահում, պետք է անձը հաստատող փաստաթղթով մոտենան այն վարչական շրջանի թաղապետարան, որտեղ գրանցված են, ներկայացնեն կենդանու անձնագիրը և հաշվառեն նրան։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր