ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հին Երևանի վերջին մասունքներից՝ հեռագրատան շենքը»․ Ռուբեն Շուխյան
00:30, 20.10.2021 | mamul.am
3724 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հին Երևանի վերջին մասունքներից. հեռագրատան շենքը Աբովյան փողոցում:
Այն Երևանի ամենահին շենքերից է հանդիսանում, ներկայումս այստեղ է տեղակայված «Սալոն» ռեստորանը: Աբովյան փողոցին հարող մասը կառուցվել է 1880-ականների սկզբին, իսկ 1890-ականների վերջին վերակառուցվել է (ավելացվել է Պուշկինի փողոցին հարող մասը) շենքի սեփականատեր, գործարար Գրիգոր Եղիազարյանի ջանքերով:
Պատմական փաստերը վկայում են, որ այս առանձնատան հենց Աբովյան փողոցին հարող մասնաբաժնում է գործել Հնդեվրոպական հեռագրային կապի (Indo-European Telegraph) Երևանի բաժանմունքի հեռագրատունը: Այդ կապուղին իր ժամանակի համար մի բացառիկ և շատ հավակնոտ նախագիծ է եղել, անցկացվել է ռեկորդային կարճ ժամկետներում, 1868-1870 թթ., գերմանական «Siemens» ֆիրմայի կողմից: Կապուղու միջոցով հեռագրային կապ հաստատվեց Անգլիայի և Հնդկաստանի, ավելի ստույգ՝ Լոնդոնի և Կալկաթայի միջև: Հեռագրային գծի ճանապարհը հետևյալն էր՝ Լոնդոն, Բեռլին, Վարշավա, Օդեսսա, Կերչ, Թիֆլիս, Երևան, Նախիջևան, Թեհրան և Կալկաթա»:

Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր