ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-3 °C, -3 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում. «Ժողովուրդ»
09:20, 20.10.2021
1438 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը՝ պատգամավորներն ու աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատավածում տարբեր գործուղումների են մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 12 օրվա կտրվածքով 6 երկիր գործուղվող խորհրդարանականների կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են ընդգրկված: Հոկտեմբերի 25-29-ը, օրինակ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են մեկնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ու փոխնախագահ Լուսինե Բադալյանը:

Հոկտեմբերի 20-23-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենք, իսկ 23-26-ը՝ Կիպրոս՝ Նիկոսիա է մեկնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում, բացի իշխանական պատգամավորներ Գևորգ Պապյանից ու Վահագն Ալեքսանյանից, նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի ու արտաքին կապերի վարչությունների ղեկավարները, ԱԺ նախագահի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, ինչպես նաև այլ աշխատակիցներ են ներառված՝ ընդհանուր թվով 13 անձ: Հոկտեմբերի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կմեկնեն ՔՊ-ական երկու պատգամավորներ՝ Սերգեյ Մովսիսյանն ու Ալեքսեյ Սանդիկովը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր