ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-1 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է. «Ժողովուրդ»
09:30, 20.10.2021
3167 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:

Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել հաջորդ համայնքապետերի ընտրություններին, այս անգամ՝ շատ ավելի լուրջ: Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշված մարզերի պատգամավորներին ու ՔՊ ներկայացուցիչներին արդեն հորդորել են սթափ լինել, քարոզարշավն անել առանց մատերի արանքով նայելու, համայնքների բնակիչների հետ հաճախ հանդիպել, խոստումներ տալ, հակառակ դեպքում կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր