ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-1 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր
09:48, 20.10.2021
6526 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։

Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա 5 զոհ, 12 վիրավոր
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր