ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորն իմանան՝ ինչ է ձախողման գինը». Միքայել Նահապետյան
11:36, 20.10.2021 | mamul.am
2650 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ վակցինացման դեմ դիմադրության պատճառներից մեկն էլ ձախողումների համար երբեք պատասխանատվություն չկրող, միշտ ինչ-որ արտաքին հանգամանքների վրա մեղքը գցող պաշտոնյաներն են:

Պատերազմի կառավարումից մինչև ավիացիա, արդարադատությունից մինչև հակահետախուզություն՝ չկա գեթ մեկ ձախողում, որի համար իսկապես մեղավոր ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվի և ասվի, որ «այս մարդուն մենք ազատել ենք, որովհետև խայտառակ ձախողել է»:

Էս պայմաններում նորմա՞լ չի, որ մարդիկ կասկածներ ունենան իրենց կյանքը վստահելու մի պաշտոնյայի, ով վաղը ինչ-որ ողբերգական կիքսի դեպքում կարող է հայտարարել՝ «կներեք, բայց հո մենակ մենք չենք էդ սխալն արել» ու շարունակի պաշտոնավարել:

Պաշտոնյայի կաշին պիտի լինի խաղասեղանին, որ բոլորը հստակ իմանան՝ ինչ է ձախողման գինը:

Հ. Գ. Ինքս կողմ եմ պատվաստումներին և, անկախ ամեն ինչից, ողջամիտ եմ համարում պատվաստվելը, որովհետև դրանից եկող ռիսկերն ավելի քիչ են, քան չպատվաստվելուց եկող ռիսկերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր