ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +10 °C Վաղը`+13 °C
«ԵՄ զեկույց. պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր». Ա․ Աշոտյան
15:06, 20.10.2021
1601 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք

Եվրոպական հանձնաժողովը երեկ հրապարակել է

Թուրքիային վերաբերող 2021 թվականի զեկույցը, ըստ որի՝ «Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել և շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից»:

Հայկական մամուլը երեկ լուսաբանել է հիմնականում զեկույցի սեղմագիրը, որում ներառված չէին Հայաստանին վերաբերող հատվածները:

Ուստի այսօր անձամբ ծանոթանալաով զեկույցին՝ հայտնեմ հետևյալը՝ ցավոք, զեկույցը չի անդրադառնում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական և կատաղի ժխտման փաստին: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):

Ընդգծվում է, որ ատելության խոսքը և ատելության հանցագործությունները լուրջ խնդիր են հանդիսանում ազգային փոքրամասնությունների համար: Նրանց հոգևոր կոթողների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հիմնականում պատշաճ չեմ հետաքննվում: Դասագրքերում տեղ գտած դիսկրիմինացիոն հղումները և բնորոշումներն ազգային փոքրամասնությունների մասով վերանայման կարիքն ունեն, իսկ փոքրամասնությունների դպրոցներին ցուցաբերվող պետական աջակցությունը գրեթե դադարել է:

Թուրքական խորհդարանի մարդու իրավունքների հանձնաժողովը ստեղծել է ենթահանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմում մարդու իրավունքների խախտումները: (Հրավիրում եմ ԱԺ ընդդիմության ուշադրությունը այս հարցին):

Զեկույցն արձանագրում է, որ Թուրքիան առաջատար դեր էր ստանձնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերի հարցում՝ տրամադրելով ռազմական աջակցություն, հետախուզական տվյալներ և զենքեր, ինչպես նաև, ըստ հաղորդումների, օտար զինյալներ:

Զեկույցի այս և մի շարք այլ դրույթներ կարող էին օգտագործվել Հայաստանի կողմից, եթե մենք ունենայինք ազգային իշխանություն»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր