ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մարզպետը խոստացավ Կառավարության հետ քննարկել ձկնորսների պահանջը․ վերջինները բացեցին ճանապարհը
15:00, 20.10.2021 | mamul.am
2160 | 0

«Նախարարությանը և Կառավարությանը կներկայացնենք ձկնորսների պահանջը, կունենանք համապատասխան քննարկում և դրա արդյունքների մասին տեղյակ կպահենք»,- լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով ձկնորսների բարձրացրած խնդրի վերաբերյալ իրենց առաջիկա անելիքները, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հիշեցնենք՝ երեկ Բնապահպանական տեսչության աշխատակիցները ձկնորսներին հրահանգել են ծովից հանել իրենց մոտորանավակները և դադարեցնել ձկնոսությունը, ինչի պատճառով վերջիններն այսօր մոտ երկու ժամ փակ պահեցին Երևան-Սևան մայրուղին։

Նշենք, որ մարզպետի խոստումից հետո ձկնոսները բացեցին փակ ճանապարհը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր