ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-1 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
17:24, 20.10.2021
2535 | 0

Երևանում հոկտեմբերին կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»։ Նախագիծն իրականացնում է “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։

Նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։

Հոկտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Այն կիրականացնեն մասնագետներ Łazienki Królewskie-ից։ Հոկտեմբերի 22-ին աշխատարաններ կանցկացվեն Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Նույն օրը ժամը 17:00 Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդես։

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան։ Ֆիլմի աստղ Ֆիլիպ Տլոկինսկին կժամանի Հայաստան ու կմասնակցի միջոցառմանը։ Նրա այցը և ֆիլմի ցուցադրությունը իրականություն են դառնում Վարշավայի բորսային ընկերության աջակցությամբ։

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00 և 18:00։

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը կանցկացվի հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․տեղի կունենա լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգը։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր