ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 491.03, EUR 554.77, RUB 6.66, GBP 651.06
-4 °C, -4 °C ... +9 °C Վաղը`+10 °C
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել
16:42, 20.10.2021
2350 | 0

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է. «Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։

Հիշեցնենք, որ՝

. Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

. Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր