ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
ՌԴ-ում միգրանտը պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կարող է նույնիսկ վտարվել երկրից
16:54, 20.10.2021 | mamul.am
3620 | 0

Ռուսաստանի Դաշնությունում հրատապ բժշկական օգնություն ստանալու համար աշխատանքային միգրանտը կարող է բջջային հեռախոսից զանգահարել՝ 103 կամ 112:

ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կտուգանվի կամ նույնիսկ կվտարվի երկրից:

Բժշկական ապահովագրությունը ՌԴ-ում երկու տեսակի է՝

1. ДМС-Կամավոր բժշկական ապահովագրություն

2. ОМС-Պարտադիր բժշկական ապահովագրություն, ձևակերպվում է անվճար:

Կամավոր բժշկական ապահովագրությունը ձևակերպվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում և Ռուսաստանի փոստային բաժանմունքներում և իրավունք է տալիս օգտվելու՝

1. պոլիկլինիկայից և հիվանդանոցից արտակարգ իրավիճակներում,

2. շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունից,

3. այլ ծառայություններից, որոնք նախատեսվում են կամավոր բժշկական ապահովագրության պայմանագրով:

Կամավոր ապահովագրության արժեքը կախված է պայմանագրում նշված ծառայությունների քանակից, տեսակից և ժամկետից: Միգրանտների համար նախատեցավծ ամենաէժան պայմանագիրը հիմանականում ծածկում է միայն շտապ բուժօգնության ծառայության ծախսերը և անհետաձգելի բժշկական օգնությունը պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում:

Կամավոր ապահովագրությունը երեխաների համար ավելի թանկ արժե: Երեխային դպրոց ընդունելուց նույնպես կարող են պահանջել կամավոր բժշկական ապահովագրություն:

Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր դեպքում երեխային անհետաձգելի շտապ օգնությունն անվճար է:

Հղի կինը ապահովագրություն անելիս պետք է զգուշացնի, որ իր համար հատուկ այլ պլանով պայմանագիր կազմվի:

Բժշկական ապահովագրություն անելու համար հարկավոր է անձնագիր և անձնագրի թարգմանություն՝ նոտարի կողմից հաստատված, միգրացիոն քարտ և դրա պատճենը, միգրացիոն հաշվառման կանգնելու մասին տեղեկանք և դրա պատճենը: Այս մասին տեղեկանում ենք «Ես միգրանտ եմ» ֆեյսբուքյան էջից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր