ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Գյումրու ՏԻՄ ընտրություներին ցածր մասնակցություն չի եղել». Կարապետ Պողոսյան
18:48, 20.10.2021 | mamul.am
3439 | 0

«Թասիբով» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու ՏԻՄ ընտրություներին ցածր մասնակցություն կամ բոյկոտ չի եղել, կեղծ օրակարգ է:
1. Իրականում Գյումրիում հունիսի 20-ին 122.000 չի եղել, 109000 չի եղել ՏԻՄ-ի ժամանակ
2.Գյումրիում մաքսիմում չափահաս մարդ լինի 80000, որից մինիմում 10000-ը այս պահին հաշվառված են Գյումրիում, բայց ապրում է ՌԴ-ում, Երևանում կամ Ստամբուլում
3. Մնաց 70000, որից 25000 մինիմում ՌԴ քաղաքացի են, նշեմ քաղաքացի, այսինքն, նույնիսկ եթե հայկական անձնագիր էլ ունենան միևնույն է ՌԴ քաղաքացի են
Հետևաբար Գյումրիում մաքսիմում կա 45000- 50000
Ուստի, եթե նույնիսկ 50000 էլ լիներ միևնույն է 26000 մասնակցությունը բոյկոտ չէր, ավելին բավականին բարձր ցուցանիշ է
Հետևաբար Գյումրին չի բոյկոտել, մասնակցությունն էլ ցածր չէր:
Իշխանական կեղծ 109000 թիվին մի աջակցեք, կեղծ օրակարգեր մի պաշտպանեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր