ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
««Գազային բանակցությունների» միակ արդյունքն ու հայաստանյան էներգետիկ դիվանագիտության ողջ թշվառությունը». Վահե Դավթյան
21:00, 20.10.2021 | mamul.am
2409 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Այսպիսով, որպես սահմանին գազի գնի պահպանման գլխավոր պայման՝ «Գազպրոմը» առանձնացնում է իր հայաստանյան դուստր-ընկերության ներքին եկամտաբերության նորմի ապահովումը 9%-ի չափով, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի եկամտաբերության ապահովումը:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ պայմանը հնարավոր է ապահովել առավելապես գազի ներքին սակագների բարձրացման միջոցով:
9%-ի ապահովման համար 2020-ի գարնանը «Գազպրոմ Արմենիան» դիմեց ՀԾԿՀ, ինչի արդյունքում սակագները միջինում աճեցին 5-6%-ով: Հաշվի առնելով ընկերության ներդրումային ծրագիրը՝ նման զուսպ բարձրացումը չէր կարող հարց լուծել: Հիշեցնեմ, որ նույն ապրիլյան հայտի շրջանակներում առաջարկվում էր առանձին սպառողների համար գինը բարձրացնել շուրջ 30%-ով: Գազի սակագինը բարձրացավ նաև 10 հազ. խմ-ից ավել սպառող բաժանորդների համար, որոնցից են նաև ՋԷԿ-երը, այդ թվում՝ Հրազդան-5-ը, որը և կանգնեցվեց ս.թ. ապրլին՝ ելնելով սակագների աճից ու կայանի մոդեռնիզացման համար ներդրումների անհրաժեշտությունից:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ հայտնվել ենք փակ օղակի ներսում, որում գլխավոր դերակատարը հենց «Գազպրոմն» է: Սակայն կա մեկ այլ, շատ ավելի լուրջ խնդիր, այն է՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման ձախողումը: Կլիներ գիծը՝ կլիներ արտահանման ավելացման հնարավորություն: Կլիներ արտահանում՝ «Հրազդան-5»-ը կարող էր չկանգնեցվեր՝ հաշվի առնելով նաև հարցի գեոտնտեսական կողմը:
Սա է «գազային բանակցությունների»՝ առայժմ միակ արդյունքը: Սա է հայաստանյան էներգետիկ դիվանագիտության ողջ թշվառությունը»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր