ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«1919թ-ին հենց բրիտանական բանակն էր մաքրել թրքերից Կարսն ու Նախիջևանը». Տիգրան Խզմալյան
21:06, 20.10.2021 | mamul.am
4062 | 4

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Օլիվեր Բոլդուինն է՝ 1919-1920 թթ. Հայոց բանակի սպա, կամավոր։ Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին է։ Երբ հաջորդ անգամ լսեք «բրիտանական նավերի» և «հայոց լեռների» մասին չեկիստական ստերը, հիշեք, որ 1919 թ. հենց բրիտանական բանակն էր մաքրել թրքերից Կարսն ու Նախիջևանը՝ Առաջին հայոց հանրապետության համար։ ՀԵՎԿ-ը նշելու է Առաջին Աշխարհամարտի հաղթանակի օրը նոյեմբերի 11-ին։ Այդ պատերազմում մեր ազգը տվեց ամենաշատ զոհեր՝ 2 միլիոն, որոնց թվում և՛ Եղեռնի նահատակներն էին, և՛ հայ զինվորները։ Այդ պատերազմի հաղթողների թվում էր Հայաստանը, որը հենց այդ պատճառով էլ ստացավ Սևրի պայմանագիրն ստորագրելու պատվավոր իրավունքը։ Մեծ Բրիտանիան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և մեծ ռազմական օգնություն էր տրամադրել մեր բանակին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր