ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները
10:30, 21.10.2021 | mamul.am
6805 | 0

Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրան-Ադրբեջան հռետորաբանական փոխհրաձգության համատեքստում իրանական կողմն անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. հիշել են և հիշեցնում են տխրահռչակ-երջանկահիշատակ Հեյդար Ալիևի նեղ մասնագիտական արկածները Թեհրանում։
Մասնավորապես, Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունում նախկինում Ադրբեջանի բաժնի ղեկավարն իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հիշեցրել է. «Հեյդար Ալիևը КГБ-ից է եղել: Եվ, երբ մեզ պատմում էր, ասում էր՝ Թեհրանում КГБ-ի լրտես եմ եղել և Թեհրանի այսինչ անկյունում կոշիկ էի փայլեցնում, կոշիկ փայլեցնող էի: Եվ դա հպարտությամբ էր պատմում, այսինքն՝ ցանկանում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, լավ է ճանաչում Թեհրանն ու Իրանը»:
Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր