ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն է». Արման Բաբաջանյան
19:12, 21.10.2021 | mamul.am
2969 | 0

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հնարավո՞ր է հասնել իրավիճակի, երբ ճանապարհային երթևեկության կանոնները խախտողը, դրանց վրա թքած ունեցողը հավասարապես կընկալվի իբրև հանցագործ և կարժանանա հանրության համարժեք արձագանքի:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն է, որը կարող է բերել ընդհուպ մարդկային կյանքի կորստի: Հետևաբար, խախտման որևէ գիտակցված, միտումնավոր դեպք պետք է հայաստանյան հանրության մոտ ունենա հենց այդ ընկալումը՝ գործ ունենալով խախտողի հետ, հանրությունը գործ ունի հանցագործի հետ, հետևաբար հանցանքը լռության մատնելու պարագայում, հանդուրժելու պարագայում դառնում է հանցակից, առնվազն բարոյական մակարդակում: Պետք է աշխատել սրա ուղղությամբ: Միաժամանակ, դա չի նշանակում, որ պետք է շարունակի իրական անվտանգության հասնելու ուղղությամբ չաշխատել ճանապարհային ոստիկանություն կոչվող կառուցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր