ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
11:24, 21.10.2021 | mamul.am
6218 | 3

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնհայտ ապօրինի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն օրերս ազատ է արձակվել։ Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։

Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր երեք պատգամավոր առանց անձեռնմխելիության հաղթհարման հայտնվեն անազատության մեջ։ Կարևորելով այն, որ տևական ապօրինի կալանավորումից հետո Արթուր Սարգսյանն այլևս օբյեկտիվորեն կարող է իրացնել իր պատգամավորական մանդատը, մյուս կողմից պետք է ընդգծենք, որ ընդդիմադիր ևս երկու պատգամավոր՝ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, շարունակում են խայտառակ ապօրինի եղանակով մնալ անազատության մեջ։ Այս ամիսների ընթացքում մեր կողմից ձեռնարկվող գործողությունները եղել և լինելու են շարունակական և չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր