ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՀԿ-ներն առաջարկում են անձնագրի վավերականության ժամկետին առնչվող նախագիծը հանել շրջանառությունից
17:48, 21.10.2021
1626 | 0

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրված է. «ՀԿ-ներն առաջարկում են ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետին առնչվող նախագիծը հանել շրջանառությունից։ Այն խնդրահարույց է մի շարք պատճառներով.

Կարճաժամկետ վավեր փաստաթղթի ներմուծումն էականորեն կխոչընդոտի անձանց՝ սոցիալական ծրագրերի, իրավական պաշտպանության միջոցների և այլ ծառայությունների հասանելիությունը:

Էականորեն սահմանափակվելու և խոչընդոտվելու է ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ զրկելով ՀՀ տարածքից դուրս երկարաժամկետ շրջագայելու և ՀՀ տարածքից բացակայելու հնարավորությունը: Կծանրաբեռնվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում անձնագրերի տրամադրման գործառույթ իրականացնող մարմնի՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության աշխատանքը, այլև տարբեր երկրներում ՀՀ հյուպատոսական ծառայությունների աշխատանքը:

Եվ վերջապես, ներկայացված նախագիծը որևէ հիմնավորում չի պարունակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր