ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Չե՞ք ուզում պատասխանել Ալիևի բարբաջանքներին». Արման Աբովյան
11:42, 21.10.2021 | mamul.am
3092 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միշտ աշխատել եմ մեր թշնամի ֆաշիստ Ալիևի խոսքերը մեջ չբերել, սակայն հաշվի առնելով մի տեսակ խորհրդավոր լռության շղարշը, որը պատել է բանակցային գործընթացը շինծու «խաղաղության դարաշարջանի» շուրջ, ուզում եմ մի հարց ուղղել մեր իշխանավորներին։

Եվ այսպես... երեկ Ալիևը բառացի հայտարարում է, որ «Զանգեզուրի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հասնում է իր ուզածին»։ Զուգահեռ հայկական կողմն ամեն քայլափոխին երդում է տալիս, որ ոչ մի միջանցքի մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Չնայած, որ հասարակության մեջ ձևավորվել է զրո վստահություն իշխանական «երդումների» նկատմամբ, այնուամենայնիվ, չե՞ք ուզում պատասխանել Ալիևի բարբաջանքներին։ Թե՞ սա բարբաջանքներ չեն։

Եվ, առհասարակ, ի՞նչ է կատարվում։ Մոտս շատ վատ կանխազգացում կա, որ մեր գլխի վերևում իշխանությունները պտտացնում են ինչ-որ վատ անակնկալներ։

Դե լավ, մի բան էլ մեկնաբանեք։ Արդյո՞ք ճիշտ է, որ իրանական բեռնատարներին Իրանի ղեկավարությունն արգելել է մուտք գործել Արցախի Հանրապետություն, եթե այո՛, ապա ի՞նչ քայլեր է ձեռնարկում «ժողովրդի» իշխանությունն այս ուղղությամբ, թե՞ համաձայն «պողպատե» ավանդույթի, այս անգամ ևս ձեռքերը լվացել է Արցախից։ Մի ձայն հանե՛ք, տնաշեններ»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր