ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +3 °C ... +8 °C Վաղը`+7 °C
«Ես նման լուր չեմ կարդացել». ԿԳՄՍ նախարար
12:12, 21.10.2021
3935 | 1

Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված է ռուսական դպրոցներ բացելու նախագծով, օրեր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ նման քննարկում և ո՞րն է դրա անհրաժեշտությունը: «Անկեղծ ասած, ես ինքս նման ձևակերպմամբ լուր չեմ հայտնաբերել: Մի քիչ ուրիշ կերպ է գնում: Որևէ տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը ասել է կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել: Ես նման լուր չեմ կարդացել, եթե հղումն ունեք, խնդրում եմ՝ տվեք: Մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել և այլն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման հարց օրակարգում չկա:

Կառավարության անդամների ճեպազրույցները
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր