ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 105 հազար դրամ կբռնագանձվի հօգուտ Մալյանի». Տ. Աթանեսյան
15:00, 21.10.2021 | mamul.am
3018 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումը. «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և 105 հազար դրամի չափով գումար կբռնագանձվի հօգուտ Նարեկ Մալյանի:

Հիշեցնեմ՝ Դանիել Իոաննիսյանը դատի էր տվել Նարեկ Մալյանին, պարտվել էր և հիմա պետք է վճարի Մալյանի փաստաբանական ծախսերը: Սա առաջին դեպքը չի, երբ Սորոսից վարձատրվող անձինք փորձում են լռեցնել Մալյանին անհիմն դատական հայցերով: Մարիաննա Գրիգորյանից, Արսեն Խառատյանից և շատ ուրիշներից շուտով տարբեր չափի գումարներ կբռնագանձվեն ի օգուտ Նարեկ Մալյանի: Միգուցե ինչ-որ մարդկանց հաջողվել է այս մեթոդով լռեցնել, սակայն փորձը ցույց տվեց, որ համառ պայքարը հաղթում է ամեն ինչ: Շուրջ 4 ամիս է Նարեկ Մալյանը հրապարակային գործունեությունը դադարեցրել է և, անկեղծ ասած, չգիտեմ՝ կվերադառնա հանրային գործունեության, թե ոչ, սակայն իր համառության և սկզբունքայնության պտուղները արդեն հանրային ձեռքբերումներ են: Նարեկ Մալյանը իր խոսքում չի վախեցել ստախոսին ստախոս անվանելուց, չի վախեցել ադրբեջանի գործակալին խայտառակելուց, չի վախեցել կոռումպացված օլիգարխի փողերից ու նրա վարձկաններից: Պայքարեք և կհաղթեք հրեշին»:

«Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 105 հազար դրամ կբռնագանձվի հօգուտ Մալյանի». Տ. Աթանեսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր