ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու». Էմին Երիցյան
16:18, 21.10.2021 | mamul.am
3012 | 0

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նոր համայնքների նոր ավագանիներն իրենց առաջին նիստերը գումարելու են դեկտեմբերի 13-ին։

Ակնհայտ է, որ ռեֆորմների համար ճիշտ ժամանակահատված չէր ընտրված։ Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու։

Նոր մարմինների ձևավորում, աշխատակազմերի ձևավորում, կառուցվածքային փոփոխություններ, ներառական սկզբունքով բյուջեների նախագծում, զարգացման ծրագրի մշակում և ընդունում և այլն, և այլն։ Այս ամենը պիտի շատ սահմանափակ ժամանակահատվածում արվի, այն պարագայում, երբ օրենսդրական ու կանոնակարգային ընթացակարգերը հին են, հարմարեցված չեն կուսակցական ֆրակցիաներով գործող ավագանիների համար։

Այս ամենի մասին երեկ էր պետք մտածել, ու գոնե այսօրվանից պետք է զբաղվել»։

Աղբյուրը` Էմին Երիցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր