ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Տեսնենք՝ ինչով կարող ենք աջակցել Բաքվին Ղարաբաղի վերականգնման հարցում». ԵՄ ներկայացուցիչ
23:30, 21.10.2021 | mamul.am
8377 | 4

Եվրոմիության և Ադրբեջանի համագործակցությունը կամրապնդվի, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Միխալկոն՝ խոսելով Ադրբեջանում ԵՄ-ի կողմից իրականացվող նախագծերի մասին:

«Այսօրվա ֆոտոցուցահանդեսում մենք ներկայացնում ենք Ադրբեջանում ԵՄ-ի կատարած աշխատանքի մի փոքր մասը: Ես հավատում եմ, որ ապագայում ես հաջողություն կունենամ նման աշխատանքներում: ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները բազմազան են՝ հիմնված կառավարության և քաղաքացիական հասարակություն միջև առկա կապերի վրա»,- իր խոսքում նշել է նա:

Միխալկոն շեշտել է, որ 10 քաղաքներում և մարզերում ստեղծվել են մինչև 50 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կազմակերպվել են ուսուցիչների վերապատրաստումներ

Դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն նաև աջակցում է Ադրբեջանին COVID-19-ի դեմ պայքարում: Նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանին մարդասիրական օգնության համար հատկացվել է 16,9 մլն եվրո (Ադրբեջանին և Հայաստանին՝ համատեղ), որից 9,1 մլն եվրոն բաժին է ընկնում Ադրբեջանին. «Իսկ հակամարտությունից հետո ՄԱԿ-ը հատկացրեց 2,5 մլն եվրո մարդասիրական ականազերծման գործընթացի համար: Ադրբեջանի 10 շրջանները, որոնք անցյալ տարի բախվել են հակամարտության հետևանքների հետ, ստացել են հումանիտար աջակցություն՝ 450.000 եվրոյի չափով»:

Նա նշել է, որ մոտ ապագայում ԵՄ-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ավելի կամրապնդվի, դրա համար կկիրառվեն տարբեր մեխանիզմներ։

Միխալկոն նաև հայտնլ է, թե իրենց համար ևս հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչով կարող են աջակցել Ադրբեջանին՝ Ղարաբաղի վերականգման հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր