ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
-2 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+6 °C
Ռուսաստանը սպառնում է՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հետևանքներ կունենա
17:00, 21.10.2021
4563 | 0

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը, օրեր առաջ խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին, ասել էր, որ որևէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին. «Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր սեփական արտաքին քաղաքականության ապագան, և մենք ակնկալում ենք, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության»:

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ծայրահեղ վտանգավոր քայլ կլինի և կունենա հետևանքներ», փոխանցում է РИА Новости-ն: «ՆԱՏՕ-ն գիտի Ուկրաինայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- հավելել է պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր