ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ազգով ման էնք գալիս բժիշկ, ով փողով պատվաստում կխփի». Արայիկ Ղարիբյան
01:06, 22.10.2021 | mamul.am
10002 | 1

Բժիշկ Արայիկ Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ ազգով պայքարում էնք կոռուպցիայի դեմ, մերժում նախկիններին, ուրախանում, որ մեկին դատում են, բայց ընկած ազգով ման էնք գալիս բժիշկ, ով փողով պատվաստում կխփի: Ժողովուրդ ջան, մի հատ կողմնորոշվեք՝ ձեզ կոռուպցիա պե՞տք է, թե՞ ոչ: Թ՞ե դա էլ ա ընտրովի: Եթե մեզ ա պետք, ուրեմն կոռուպցիա չի: Հետո, երբ բռնեն մեկին, կասեք՝ շատ էլ լավ են արել, թող օրենք չխախտեր: Սիրելի՛ ընկերներ, ես իմ շրջապատում պատվաստման թուղթ խփող բժիշկներ չունեմ, իմ շրջապատում միայն օրինական պատվաստում են: Խնդրում եմ, ինձ պատվաստման թուղթ առնելու հարցով երբեք չդիմեք: Իսկ խորհուրդս՝ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր