ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Նման վարքագիծը հղի է ողբերգական հետևանքներով». Շարմազանով
18:12, 21.10.2021 | mamul.am
3648 | 1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։
Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։
Տպավորություն ունեմ, որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ։
Նման վարքագիծը հղի է ողբերգական հետևանքներով։
Պատմությունը ցույց է տվել, որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից», Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։
Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական և թուրքական զորքերը, ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի և NATO-ի անդամ Թուրքիայի հետ։
Հայաստանը մեծ ընտրություն չունի։
Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական», իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։
Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։
Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ազատվել հակապետական, ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր