ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը
02:06, 22.10.2021 | mamul.am
2462 | 0

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը: Աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:

Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:

Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։
Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր