ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արտակարգ դեպք Արմավիրի հրաձգարանում. զինվորներ են հոսպիտալացվել
21:00, 21.10.2021 | mamul.am
6395 | 0

Այսօր երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա զինծառայող՝ ձեռքի կտրված մատներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի հրաձգարանում:

Քիչ առաջ ևս 3 զինվոր է հոսպիտալացվել նույն հրաձգարանից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր