ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.41, EUR 555.14, RUB 6.62, GBP 652.79
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արման Թաթոյանին մնացել է մի քանի ամիս. երբևէ չեմ տեսել նրանից անաչառ հայտարարություն»․ Արմեն Գրիգորյան
22:24, 21.10.2021
6268 | 8

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում քննադատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասելով, թե երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն։ «Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և հանդես է գալիս հակահեղափոխության դիրքերից»,- ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ 2016 թվականի փետրվարի 23-ին պաշտոնն ստանձնած Արման Թաթոյանին մնացել է պաշտոնավարելու մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- ասել է ԱԽՔ-ը։

Նշենք, որ 2022-ի փետրվարի 23-ին Թաթոյանի պաշտոնավարումը ավարտվելու է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր