ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ԱԺ նստաշրջանի օրակարգը կհաստատեն. ինչ հարցեր են քննարկվելու. «Ժողովուրդ»
09:18, 22.10.2021 | mamul.am
2245 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաև հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաև կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց: Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամներից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր