ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-3 °C, -12 °C ... -3 °C Վաղը`-2 °C
«Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև «դելտա» շտամից». Արսեն Թորոսյան
10:42, 22.10.2021
2792 | 0

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից:

. Վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում ԱստրաԶենեկա և Պֆայզեր պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:

. Պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90% է Պֆայզերի դեպքում և 91%՝ ԱստրաԶենեկայի դեպքում: Հետազոտության մանրամասները՝ այստեղ»:

Աղբյուրը` Արսեն Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր