ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
+4 °C, +4 °C ... +17 °C Վաղը`+8 °C
Կորոնավիրուսի 67 նոր դեպք՝ Արցախում
11:12, 22.10.2021
684 | 0

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 4 երեխա: Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15355 քաղաքացու հետազոտություն, որից 1548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր