ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պուտինը «տենդեր» է հայտարարում, թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի». Ա. Բաբաջանյան
11:24, 22.10.2021 | mamul.am
3756 | 0

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Պուտինը «տենդեր» է հայտարարում, թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի քարտեզների համար, իհարկե այն շահի շրջանակում, որ իր համար դիտարկել կամ գծել է Ռուսաստանը տվյալ պարագայում:
Կա՞ արդյոք դրան այլընտրանք: Անկասկած է թերևս, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք՝ երկկողմ ձևաչափով, որևէ կերպ չեն գտնելու այդ այլընտրանքը, հետևաբար միջնորդությունը գործնականում անխուսափելի է:
Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչ առաջարկ ունի որևէ այլ խաղացող, որ պատրաստ է միջնորդել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Այդ մասին հայտարարություն անողները եղել են շատ, օրինակ Եվրոմիությունը, ԱՄՆ ևս հայտնել է այդ հարցում կողմերին օգնելու պատրաստակամություն:
Իհարկե, թվում է, որ հենց իրենք կողմերը պետք է ընտրեն միջնորդներին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընտրությունը կարող է կախված լինել այն բանից, թե սահմանագծման և սահմանազատման ինչ հիմք և մեխանիսմ է առաջարկում որևէ միջնորդ:
Ռուսաստանի առաջարկը պարզ է: Է՞լ ինչ առաջարկներ կան, առնվազն որպես ելակետ կամ մեկնակետ, եթե իհարկե կա այդ հարցի տակ մտնելու գործնական պատրաստակամություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր