ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեի երեկոյան հայտարարել է, որ Վաշինգթոնը չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ, բայց չի նահանջելու իր դիրքերից, փոխանցում է CNN-ը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և ամբողջ աշխարհը գիտեն, որ լավագույն զինված ուժերն ԱՄՆ-ում են: Ինչպես նշել է Բայդենը, Վաշինգթոնը պատրաստ է ապահովել Թայվանի անվտանգությունը, եթե կղզին հարձակման ենթարկվի: |