ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 487.98, EUR 552.69, RUB 6.60, GBP 649.60
0 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+6 °C
ԲՀԿ նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
12:18, 22.10.2021
3738 | 0

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշվում է, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ ՔԿ-ից, թեև չեն չմանրամասնել, թե ինչ դեպքի մասին է խոսքը, երբ է այն տեղի ունեցել, տեղեկացրել են, որ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր