Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու կասկածանքով։ ՔԿ-ից, թեև չեն չմանրամասնել, թե ինչ դեպքի մասին է խոսքը, երբ է այն տեղի ունեցել, տեղեկացրել են, որ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել։ |