ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.07, EUR 544.18, RUB 6.38, GBP 643.16
+4 °C, +4 °C ... +7 °C Վաղը`+12 °C
«ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը եղբայրական սինխրոնությամբ են աշխատում». Լիլիթ Գալստյան
15:24, 22.10.2021
1714 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։

Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ, հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է (ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի), ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։

Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են. Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․

Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։

Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների (Խունվեյբին, տրոյկա) մասին մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։ Չեմ զարմանա․․․»:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր