ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +18 °C Վաղը`+8 °C
«Ստվերային ու ակնհայտ երևույթներ են տեղի ունենում». Սեյրան Օհանյան
15:42, 22.10.2021
2658 | 0

«Մեկ տարի է անցել պատերազմից, բայց մինչ օրս լիարժեք գնահատական չի տրվել իրավիճակին, ու այդ ոչ ճիշտ դիագնոզն է, որ անորոշություն է բերում ՀՀ-ի ու Արցախի հեռանկարի համար»,- հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ:

«Մեզ համար ակնհայտ են պատերազմի պատճառներն ու հետևանքները, բայց ցավալի է այն երևույթը, որ պարտությունների ու անհաջողությունների շարանը շարունակական է դարձել»,- հավելեց նա: Օհանյանի խոսքով՝ և՛ ակնհայտ, և՛ ստվերային երևույթներ են տեղի ունենում, որոնց կանխարգելմանը պետք է ուղղված լինի այսօրվա քննարկումը:

«Ստվերային ու ակնհայտ երևույթներ են տեղի ունենում». Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր