ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել՝ անձնական խնդիրների պատճառով: Դաշինքի նախընտրական ցուցակում հերթական հորիզոնականում Գորիսի քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանն է: Խմբակցությունն այս հարցի շուրջ դեռ մեկնաբանություն չունի: Տեղեկացնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Թոխմախի Մհերի»՝ Մհեր Սեդրակյանի որդին է:
|