ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-3 °C, -12 °C ... -3 °C Վաղը`-2 °C
ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում
17:54, 22.10.2021
918 | 0

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին․ տեղեկացնում է Անվտանգության խորհուրդը։

Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության միջավայր ձևավորելու հրամայականում:

Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր