ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Եթե երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, ապա ՀՀ իշխանությունները լուրջ բացատրություն պետք է ներկայացնեն»․ Ս․ Սաֆարյան
19:12, 22.10.2021 | mamul.am
9019 | 1

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պուճուր տեռորիստի կողմից այսպիսի գրառման մեկնաբանության համար տարբերակներն այդքան էլ շատ չեն։
-Կամ Ադրբեջանն է մուղամով ետ կանգնել նախկին դիրքորոշումից՝ «սուվերեն Զանգեզուրյան միջանցք լինելու է»․
-Կամ մենք ենք ետ կանգնել մեր նախկին դիրքորոշումից՝ «միջանցքային տրամաբանություն չի լինելու, այլ ճանապարհները բացվելու են բոլոր ուղղություններով ու բոլոր կողմերի համար»։
Հակված եմ առայժմ ավելի շատ մտածել, որ առաջին դեպքն է, քանի որ իմ տրամադրության տակ եղած փաստերն ու վերլուծությունները կարծես թե դա են հիմնավորում․
-Իրանի հետ Ադրբեջանի սուր և վտանգաշատ դիմակայության պատճառներից մեկը ոչ միայն Հայաստանի տարածքից դեպի Արցախ իրանական բեռնատարների մուտքի արգելումն էր, որը ֆորմալ բավարարվեց, այլ դեպի Կովկաս ու Սև ծով Իրանի հաղորդակցություն-ճանապարհը կտրելու Բաքվի որոշումը․ ի վերջո Թեհրանի ուժային ցուցադրություններից Ադրբեջանը հասկացավ, որ դա իր համար պատերազմ է բերելու, ոչ թե միաջանցք․․․
-Օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովում միջանցքի հարց չի քննարկվում, իսկ սա ամենավերջին տեղեկությունն է այդ հանձնաժողովից, հավելած՝ մինչ այդ պաշտոնական Երևանի արած նմանատիպ հայտարարությունները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը,
-Քանիցս գրվել է, որ այս պահին ամենաարագն ու առաջինը կարող է վերագործարկվել միայն մեկ երկաթուղային գիծ՝ Օրդուբադ-Նախիջևան-Երասխ-Երևան-Գյումրի-Թբիլիսի-Բաքու գիծը, քանի որ մնացած երկաթուղիների շահագործումը մեծածավալ ներդրումներ, աշխատանք ու ժամանակ են պահանջում,
—Բաքվից հնչող հայտարարությունները Արցախի հարավով Հորադիզ -Զանգելան երկաթգծի ինտենսիվ կառուցման մասին ու փոքրիկ խանի սույն հայտարարությունները վերոնշյալի խորապատկերն ավելի շատ նման են իր հասարակության առջև դեմքը փրկելուն, որ այդ՝ «Զանգեզուրյան միջանցքի» գիծն էլ ապագայում լինելու է, որպեսզի կարողանա հիմնավորել, թե ինչո՞ւ է բացվում ամանօպտիմալ գիծը և ինչու չի կատարվում տրված խոստումը․․․
Եթե երկրորդ տարբերակի հետ գործ ունենք, ապա ՀՀ իշխանությունները լուրջ բացատրություն պետք է ներկայացնեն, թե ինչու է փոխվել պաշտոնական Երևանի մոտեցումը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր