ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դու վերջապես մա՞րդ ես, տղամա՞րդ ես, հա՞յ ես»․ Սենոր Հասրաթյան
22:00, 22.10.2021 | mamul.am
7973 | 2

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրե՞լ, թե չգրել... Այդուհանդերձ, շատ ժամեր հետո, որոշեցի գրել...
Երբ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարն իր երկրի Մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում է «հակահեղափոխության» մեջ՝ անտեսելով այն ողբերգական վիճակը, որն այսօր տիրում է նաև իր հայրենի ծննդավայր Մարտունիի մատույցներում, ուզում եմ հայաբնակ աշխարհով մեկ գոռալ՝ տո այ տմարդ, դու այդ ի՞նչ ես անում, երբ Արցախում և, մասնավորապես, քո «ծննդավայր», Մարտունիում ապրող հայը, որը քեզնից մի քանի անգամ ավելի հայ է, քո անունը լսելուց՝ ստիպված է արդեն ամաչել... Դու վերջապես մա՞րդ ես, տղամա՞րդ ես, հա՞յ ես, թե՞ պարզապես...։ Ախր, դու և քո նմանները ձեր արածով ոչ թե Հայրենիք եք փրկում, ինչպես կարծում ես դու և քո համախոհները, այլ Երկիր եք կործանում...։ Ապացույցն այն հայրենազրկված 75 տոկոսն է, որի համար ուղղակի մեղավոր ես նաև դու: Այդքանից հետո, գիտեմ, որ աթոռդ չես թողնելու, բայց, գոնե մի քիչ խիղճ ունեցիր և, հանուն Աստծո, լռի՛ր, չնայած քո պարագայում, անգամ, լռությունն է անզոր փրկել այն վիճակը, որում դու հայտնվել ես...
Իսկ ես համոզված եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ոչ թե «հակահեղափոխական» է, ինչպես պնդում է իր ծննդավայրից հեռացած և այն մոռացած անձը, այլ՝ մեծատառով ՀԱՅ, ով ունի և՛ մարդկային և՛ ազգային մտածողություն...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր