ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 486.28, EUR 552.46, RUB 6.50, GBP 649.72
+3 °C, +3 °C ... +18 °C Վաղը`+8 °C
«Երկիրը մաս-մաս հանձնում են, բայց մարդ են ման գալիս՝ վրեն մունաթ գան»․ Տ․ Աբրահամյան
22:36, 22.10.2021
2181 | 2

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։
Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար։
Թե չէ բուն խնդիրը թողած ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում, թե բա՝ բանակցում ենք, որ դուրս գան, ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանք չեն տանում և այլն։
Ձեր մանր-մունր խորամանկությունները գնացեք ձեր շրջապատում քննարկեք, մեզ պատասխան տվեք վերևում շարադրածս հարցադրումների վերաբերյալ։
Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր