ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 489.99, EUR 553.44, RUB 6.65, GBP 650.95
+6 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
«Ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների»․ Արտակ Զաքարյան
22:54, 22.10.2021
1335 | 0

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը. «Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ:
Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում, դրանցից են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները: Հատկապես ֆիզիկական անվտանգության սպառնալիքները որևէ կերպ չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն: Հայաստանի քաղաքական շրջանակները, առողջ բանավեճերի և կառուցողական երկխոսության միջոցով (առանց կապիտուլյանտների) պետք է կարողանան մշակել ներկա սպառնալիքների գնահատման վստահելի, առարկայական և ոչ գաղափարախոսական մեխանիզմներ։ Ապագա ցանկացած կառավարություն պետք է հստակ պատկերացնի բոլոր հնարավոր սպառնալիքները և կարողանա տարբերակել իրական ու թվացյալ վտանգները: Որովհետև արագ կողմնորոշվելն ու պետության ռեսուրսները ճշգրիտ տեղաբաշխելը ևս օրհասական խնդիրներ են դարձել, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության:
Հարկ է ի նկատի առնել նաև, որ ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների: Մյուս կողմից, որևէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է քաղաքական պլանավորման տեսանկյունից, ուղղակի անհնար կամ անիրատեսական դարձնել այդ սպառնալիքները նվազեցնելուն ուղղված քաղաքական և վարչակառավարչական մտահաղացումների իրագործումը։
Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության մասին, և դա ունի արդարացի բազմաթիվ հիմնավորումներ: Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս ամենալայն իմաստով։ Ցանկացած գործընթաց, որը կարող է ազդել Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածության, ինչպես նաև ողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովող կենսական շահերը պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի ազգային անվտանգության օրակարգի անբաժանելի մաս։
Որքան էլ, որ կապիտուլյանտները, շարունակեն տարբեր շոուներով, հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել իրական պրոբլեմներից, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական միտքը պետք է կենտրոնանա անվտանգային մի շարք օրակարգային հարցերի վրա: Մասնավորապես՝ ֆիզիկական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության, կիբեր և ենթակառուցվածքային անվտանգության, դիվանագիտական անվտանգության, ջրային ռեսուրսների և պարենային անվտանգության, ճանապարհատրանսպորտային հաղորդակցության անվտանգության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի անվտանգության, ֆինանսատնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքական անվտանգության խնդիրներն ամբողջությամբ դարձել են խորը վերլուծության, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ու ապահովման հիմնահարցեր:
Այո՛, կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն: Նրանք դեռ կենթարկվեն իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվության: Սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց հայկական ինքնիշխան պետությունն ու պետականությունը, և պետք է ապավինել միայն բախտի քմահաճույքին, կամ այլ տերությունների բարեհաճությանը»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր