ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանի հայտնի գրառում-կոչը կործանարար և աղետալի հետևանքներ է ունեցել»․ Կարպիս Փաշոյան
02:12, 23.10.2021 | mamul.am
7535 | 2

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան էլ ցավոտ լինի, բայց պետք է հստակ արձանագրենք, որ պատերազմում կամավորական խմբերը ամենացածր արդյունավետությամբ ստորաբաժանումներն են եղել, եթե, իհարկե, կարելի է նրանց ստորաբաժանում կոչել։ Այս առումով վարչապետ Փաշինյանի հայտնի գրառում-կոչը կործանարար և աղետալի հետևանքներ է ունեցել։ Ոչ թե, որ այդ կոչից հետո մարդիկ գնացել զոհվել են, այլ ընդհանուր առմամբ ինչ-որ փուլից սկսած այդ փիլիսոփայությունը տիրապետող է դարձել ռազմաճակատում՝ հանգեցնելով կանոնավոր բանակի կազմալուծմանը։ Պայմանականորեն ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կարող էին դիմադրել մոտ մեկ շաբաթ, իսկ դրանից հետո դրանք պետք է փոխարինվեին համարժեք ռեզերվով։ Փոխարենը ո՛չ առաջապահ ուժերը փոխարինվեցին և ո՛չ զինապարտների պատճաշ մոբիլիզացիա եղավ։ Ռազմաճակատը ողողվեց կամավորականներով և մոբիլիզացված ինչ-որ խմբերով, որոնք կարգ ու կանոնի բացակայության պատճառով կա՛մ ԱԹՍ-ների, կործանիչ-գրոհիչների և հրետանու հարվածներից են զոհվել, կա՛մ մոլորվել և շրջափակվել են հակառակորդի կենդանի ուժի կողմից կամ էլ բարոյալքվելով լքել են մարտական դիրքերը։ Ավելին՝ այս խմբերի տարերային վարքագիծը էական հարված է հասցրել առաջին հերթին կանոնավոր բանակին՝ քայքայիչ տրամադրությունները փոխանցելով զինծառայողներին։
Բնականաբար, կամավորները և ՄՈԲ-ի խմբերը մեղք չունեն, քանի որ նրանց գործունեության առաջնային պատասխանատուն ռազմաքաղաքական ղեկավարությունն է՝ գլխավոր հրամանատարն ու գլխավոր շտաբը։
Հիմա պետք է հասկանալ, թե ինչու մոբիլիզացիա չի եղել և ինչու է կանոնավոր բանակը փոխակերպվել ֆիդայական խմբերի, ով է համակարգել նրանց շարժը, նահանջը, առաջխաղացումը և այսպես շարունակ։ Եվ վերջապես ինչո՞ւ է վարչապետը նման քայքայիչ կոչերով հանդես եկել, կոչ, որի փիլիսոփայության պատճառով հազարավոր մարդիկ են զոհվել։ Այդ զոհերը կարող էին չլինել, եթե համապատասխան մարմինները կառավարեին գործընթացը և իրականացնեին իրենց պարտականությունները»։

Աղբյուրը` Կարպիս Փաշոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր