ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ բախվելու ենք ճգնաժամի հետ». քաղաքագետ
17:52, 23.10.2021 | mamul.am
4657 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Սիմվոլիզմը որոշակի դերի ունի քաղաքականության մեջ. նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ:
Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացել է դիվանագիտական վստահելի աղբյուրներից։
Փաստաթղթերը վերաբերում են դելիմիտացիա\ դեմարկացիային` խորհրդային քարտեզների հիմքով ու կոմունիկացիաների խնդրի` ճանապարհ` միջանցք տրամաբանությամբ։
Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, հերթական անգամ, մեղմ ասած, բախվելու ենք ճգնաժամի հետ` արտաքին պրոբլեմներով ու ներքաղաքական ցնցումներով։
Մի քանի դիտարկում անեմ։
Նախ, դատապարտելի է, որ հերթական անգամ գործընթացը տեղի է ունենում, ըստ էության, քաղաքական ուժերի ու հասարակության թիկունքում` Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ։
Երկրորդ, տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, որ այս «փոխզիջումների» հիմնական թիրախը դարձյալ Հայաստանն է` տարածքային հնարավոր զիջումներով ու սուվերենության շարունակական կորստով։
Երրորդ, հասկանալի է դառնում, թե ինչ «դրական ազդակների» մասին էր խոսում Բաքուն, երբ վերադարձնում էր հինգ հայ գերիներին։
Չորրորդ, միայն այն փաստը, որ նոր փաստաթղթերի ենթադրյալ ստորագրման օր է նշվում նոյեմբերի 9-ը` արդեն խոսուն փաստ է։ Սիմվոլիզմը որոշակի դերի ունի քաղաքականության մեջ, իսկ նոյեմբերի 9-ը նվաստացման ամսաթիվ է մեր պատմության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր