ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ալեք Բոլդուինի առաջին մեկնաբանությունը՝ նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո
16:06, 23.10.2021 | mamul.am
8723 | 0

Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը ինտագրամյան իր էջում անդրադարձել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությանը, երբ նա կրակել էր ուկրաինացի օպերատոր Գալինա Հաթչինսի ուղղությամբ և սպանել նրան: Դերասանը նշել է, որ չի հասկանում՝ ինչպես է ատրճանակը եղել լիցքավորված: Հայտարարել է, որ համագործակցում է ոստիկանության հետ՝ պարզելու դեպքի հանգամանքները:

«Խոսքեր չեմ գտնում նկարագրելու շոկն ու տխրությունը՝ Գալինա Հաթչինսի՝ կնոջ, մոր և մեր գործընկերոջ կյանքը խլած ողբերգական դեպքի վերաբերյալ: Համագործակցում եմ ոստիկանության հետ, կապ եմ պահպանում Գալինայի ամուսնու հետ՝ ընտանիքին օգնություն ցուցաբերելու համար: Իմ սիրտը կոտրված է»,- գրել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր