Քաղաքագետ Գևորգ Գալստյանի գրառումը․ «Անխունկ մեռելներ...
Պուտինն ասում է, որ հայ-ադրբեջանական տարածքային-սահմանային կոնֆլիկտը կարող է կարգավորվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ, քանի որ «Ռուսաստանում են գտնվում անհրաժեշտ քարտեզները»... «Այո, Ռուսաստանում են գտնվում ԽՍՀՄ վարչատարածքային քարտեզները, որոնցով պետք է լուծվի տարածքային վեճը», ասում է Պուտինը և հերթական հեգնական ապտակ հասցնում հայ ժողովրդի անշնչացած մարմնին: Բայց, քանի որ անշնչացածը ո՛չ լսում է, ո՛չ մտածում, նրա համար մեկ է ամեն բան... Մահացածի համար տարածքները ոչ թե ապրելու համար են, այլ` հուղարկավորվելու: Եվ իսկապես, ի՞նչ տարբերություն, ո՞ր Հայաստանի իրավահաջորդությամբ հատկացված տարածքում կամփոփեն անշնչացած մարմինդ` Առաջին Հանրապետության, թե՞ ՀԽՍՀ: Ճիշտ է, շատերի համար դա էլ նշանակություն ունի, բայց ավելի՛ շատերի համար` ընդհանրապես նշանակություն չունի... էսպես շարունակում է մեռած մնալ հայ ժողովուրդը` հարություն տվող մարգարեի սպասումով... Կգա՞ «մարգարեն», կվերակենդանացնի՞` շատ լավ... Չի՞ գա` ոչ մի խնդիր, մեկ է ինքն արդեն մեռած է, մեռելը կորցնելու բան չունի: Մեկ է, ինչ եղել` եղել է, ինքն ի՞նչ անի...
Մարգարեի սպասումը կփոխվի մարգարեին հայհոյելով ու անիծելով...
Էդ մի բանը հաստատ իրենից խլող չի լինի...»։