ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Երեք սարսափելի տեղեկություն՝ Նիկոլ Փաշինյանի մասին»․ Ոսկան Սարգսյան
19:06, 23.10.2021 | mamul.am
23728 | 10

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «3 սարսափելի տեղեկություն՝ Նիկոլ Փաշինյանի մասին
1. 2018թ․մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց, Հայաստանի մեծամասնությունը ցնծում էր, ինձ Իջևանից զանգահարեց վաղեմի, կիրթ ու քաղաքականապես շատ հասուն ծանոթս և ասաց՝ Նեռն է իջել Հայաստան։ Արցախում պատերազմի ժամանակ նա ինձ զանգահարեց և հարցրեց, թե հիշո՞ւմ եմ 2018-ի մայիսի 8-ի իր խոսքերը։ Ասացի, որ այդ խոսքերը հնարավոր չէ մոռանալ։
2․ Իմ ընկերոջ որդին, որն այժմ հասուն տղամարդ է, շատ խելացի է, վերլուծող։ Փոքր հասակում նա մի շնորհք էլ ուներ՝ քո արտասանած ցանկացած բառակապակցությունն իսկույն թարս էր արտասանում։ Ընկերոջս խոսքերով՝ երբ Նիկոլ Փաշինյանը սկսել է իր քայլերթը Գյումրիից, նրա որդին հորն ասել է՝ նա իշխանության է գալիս Արցախը հանձնելու համար։
3․ Տավուշի մարզի գյուղերից մի մտավորական, ով Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է, ինձ պատմել է 2007թվականին «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում մի հանդիպման մասին, որը կայացել է «Հայկական ժամանակի» խմբագրությունում։ Հանդիպման ժամանակ պատի տակ նաև սեղան էր դրված՝ սուրճի, թեյի պարագաներով։ Տավուշի մարզի բնակիչը թեյելիս է եղել, երբ մոտեցել է Նիկոլ Փաշինյանը։ Տղամարդը պատմում է, որ ինքը ներկայացավ որպես Տավուշի մարզի այսինչ գյուղի այսինչ հիմնարկի աշխատող։ Նա կարծում էր, որ Նիկոլը դրանից պետք է ուրախանար, որ իր հայրենակիցն է, իր քաղաքական կողմնակիցը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նրան նայել է այնպիսի սառը և արհամարհական հայացքով, որ տղամարդը խիստ փոշմանել է ներկայանալու համար։
Այս բոլոր մարդկանց անունները չեմ նշում, որ հրապարակմանս պատճառով խնդիրներ չունենան»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր