ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան
21:12, 23.10.2021 | mamul.am
3009 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․ «Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Երեք տարի այս իշխանությունները նույնիսկ ամենահասարակ հարցերում հղում են տալիս այդ դրույթին, առանց ընկալելու դրա իմաստը։ Միաժամանակ պետական և ազգային կենսական հարցեր լուծելիս մոռանում են այդ դրույթն՝ առհասարակ։ 2020 թվականի, հոկտեմեբերի 19-ին մոռացել էին այդ դրույթը, 2020 թվականի նոյեմեբերի 9-ին ավելի հստակ մոռացել էին այդ դրույթը։
Այս պահին ԱԳՆ-ն հաստատում է, որ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են» ու այդ ամենն արվում է մոռանալով հիշատակված դրույթը, ու կրկին ժողովրդից թաքուն։ Իշխանությունները ցանկանան թե ոչ, պետք է գիտակցեն, որ Սահմանադրությունը գերակայում է ցանկացած ըստ իրենց ընկալման «մանդատներից» ․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր